Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

ԵՊԲՀ շրջանավարտները աշխարհի միջօրեականներում

Մենք ճանապարհ ենք դնում 106 շրջանավարտների, այդ թվում ընդհանուր բժշկության ֆակուլտետի 61, ստոմատոլոգիական ֆակուլտետի 44 և դեղագիտական ֆակուլտետի 1 շրջանավարտների: Անգլալեզու շրջանավարտների թիվը կազմում է 70, ռուսալեզուներինը` 28, հայերեն լեզվով սովորողներինը` 8:

 

Մեր շրջանավարտները ներկայացնում են տարբեր երկրներ` Հնդկաստան` 39, Իրան` 31, Սիրիա` 6, ՌԴ` 20, Վրաստան` 7, Իսրայել, Մալդիվյան Հանրապետություն և ՀՀ` 1-ական: Ինչպիսին է եղել մեր այս ուսումնական տարին: Այս տարվա բոլոր շրջանավարտները ուսանել են կրեդիտային համակարգում, կիրառել և իրականացրել ենք նոր կրթական ծրագրերը: Շարունակական է եղել գիտելիքների ստուգման եղանակը`թեստային հարցումներ և քննություններ, ինչպես նաև պետական ամփոփիչ ատեստավորման 3 փուլեր` գործնական հմտություններ, համակարգչային թեստային և բանավոր քննություններ: Խստապահանջ ենք եղել հաճախումների և քննությունների առումով: 

 

Այսօր տոն է բոլորիս համար` դասախոսների, շրջանավարտների և նրանց ծնողների: Ի դեպ` այսօր այս դահլիճում են գտնվում մեր որոշ շրջանավարտների ծնողները, ովքեր եկել են Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից: 

 

Ամեն տարի իմ համառոտ զեկույցում ես նշում եմ, որ մեր նախորդ տարիների շրջանավարտները հաջողությամբ են հանձնում իրենց երկրներում դիպլոմների հաստատման քննությունները: Այս տարվա տվյալները եղել են ևս դրական և Հնդկաստանում, և Սիրիայում, և Իրանում: Այս տեղեկությունները ոչ պաշտոնական են, մենք այն ստանում ենք մեր ուսանողներից և որոշակի չափով համապատասխան երկրների նախարարությունների կամ թեստավորման կենտրոնների վեբ-կայքերից:

 

Կցանկանայի նշել, որ այս տարի աշխույժ է աշխատել օտարերկրացիների ուսանողական խորհուրդը ի դեմս նախագահ Ռուբեն Համբարձումյանի և ուսանողական դեկան Հմայակ Դուրգարյանի: Եվ այսօրվա միջոցառման համերգային ծրագիրը նրանք են պատրաստել:

 

Ցանկանում եմ նշել այն շրջանավարտների անունները, ովքեր մեր համալսարանի, սփյուռքի նախարարության և բարերար-հովանավորող պ-ն Ավագյանի համատեղ ընտրությամբ արժանացել են սփյուռքահայ ուսանողության համար սահմանված Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակի: Դրանք են` ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտներ, Վրաստանի քաղաքացի Սոցկար Պուտուլյանը և Սիրիայի քաղաքացի Արման Տարակչյանը:

 

Խոսքս ցանկանում եմ ավարտել բարձրաձայնելով այն շրջանավարտների անունները, ովքեր որակավորման հանձնաժողովի կարծիքով փայլեցին պետական բանավոր քննություններին: Դրանք են` ընդհանուր բժշկության ֆակուլտետի շրջանավարտներ, Հնդկաստանի քաղաքացիներ Գիտիկա Կալռան, Ապարնա Շարման, Նիլամ Չաուդարին, Ռաքին, Հիտեշ Սարաոջին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտներ, Իրանի քաղաքացիներ Մոհամեդ Ռեզա Պասանդեհ Մանեշը, Ալի Նասիրին, Տարանեհ Մոնթազեմին, Ֆարիդ Էսմաիլբեգը, դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտ Արման Թաթոսյանը:

Հեղինակ. Աննա Սարգսյան օտարերկրացիների ուսուցման դեկան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ